Ոստիկանությունը ստուգեց աղբամանները

Այս պահին նստացույցը շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Քիչ առաջ Ոստիկանությունը կարճ ստուգում անցկացրեց՝ փորձելով ստուգել ստացված տեղեկությունը առ այն, որ աղբամանների մեջ կան պարկերով քարեր: Կարճ հետախուզման արդյունքում պարզվեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և աղբամաններում հայտնաբերվեց միայն արդյունաբերական աղբ: Ստուգումները, ինչպես պնդում է Ոստիկանությունը, իրականացվում են անվտանգության ապահովման նպատակով:

Հիշեցնենք, որ ցուցարարները նախորդ գիշեր աղբամանները օգտագործել են պատնեշ կազմելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել