Էլեկտրաէներգիայի դեմ թանկացումների պայքարող ակտիվիստները այժմ նորից վերադարձել են «Ազատության» հրապարակում և սպասում են «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ անդամներին:
Նախաձեռնության անդամներից Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ ինքը կես ժամ առաջ է ազատ արձակվել ոստիկանության բաժնից, և առաջիկա կես ժամվա ընթացքում նախաձեռնության կազմակերպիչ անդամներն էլ ազատ կարձակվեն և կմիանան իրենց:
«Բերման ենթարկված 237 հոգուց շատերի դեմ քրեական գործեր են հարուցվել` խուլիգանության մեղադրանքով: Բայց դուք գիտեք, չէ՞, որ մեր մեջ խուլիգաններ չկան: Խուլիգանները այսօր առավոտյան մեր մայրերին ու մեզ հայհոյում ու ծեծում էին»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Այս պահին բազմամարդ հրապարակում շարունակվում է ցույցը:
20:00
Երթը շարունակվեց դեպի Բաղրամյան պողոտա, այստեղ է ջրցան մեքենան և ոստիկանական զորքերը: Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բոլոր բերման ենթարկվածները արձկվել են: