ՀԵԻԱ-ի ոչ ստանդարտ աշխատանքային քննարկումը

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2014 թվականի զարգացման պլանի կատարողականն ու գործող ռազմավարական պլանը քննարկվեցին Գառնիում` հունիսի 20-ին: SWOT վերլուծությունն իրականացումը տեղի ունեցավ հենց բննության գրկում: ՀԵԻԱ անդամները, աշխատողներն ու կամավորները վեր հանեցին կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, մատնանշեցին հնարավորություններն ու սպառնալիքները: Քննարկման արդյունքում կազմվեց 2015 թվականի զարգացման պլանն ու վերանայվեց գործող ռազմավարական պլանը:

ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը կարևորելով նմանաբնույթ ձևաչափով աշխատանքային քննարկումները` շեշտեց, որ դրանք առավել արդյունավետ են դարձնում թիմային աշխատանքը:

ՀԵԻԱ փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց օրվա անելիքները և կազմակերպեց SWOT վերլուծության իրականացումը: Այնուհետև առանձնացվեցին կազմակերպության թիրախային երեք ենթահամակարգերը, մասնակիցները բաժանվեցին խմբերի և կազմեցին 2015 թվականի զարգացման պլանը, որից հետո ձեռնամուխ եղան գործող ռազմավարական պլանի վերանայմանը:

Մինչև 2015թ.-ի ավարտը պետք է մի շարք միջոցառումներ իրականացվեն, այդ թվում` Iravaban.net կայքին վերաբերող քայլեր ձեռնարկվեն:

Աշխատանքային հանդիպումը անցավ մտերմիկ միջավայրում, քննարկմանը հաջորդեց այցելություն Գեղարդի վանք: Կազմակերպության այս տարվա զարգացման պլանն և վերանայված ռազմավարական պլանը առաջիկայում կներկայացվեն ՀԵԻԱ վարչության հաստատմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել