24-ամյա Տ.Բ-ն ամբաստնյալի աթոռին է հայտնվել խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ամբաստանյալն աշխատել է Երևան քաղաքի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ում` որպես անվտանգության աշխատակից:
Հերթափոխի ընթացքում` 2015թ. ապրիլի 7-ին ժամը 5:30-ի սահմաններում, նա անվտանգության աշխատակիցների հանգստի սենյակի պահարանից վերցրել է պահեստային էլեկտրոնային բանալին, ապա մուտք է գործել հաշվապահություն և այնտեղ գտնվող պահարանից գողացել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցային համալիրին պատկանող 1.600.000 ՀՀ դրամ գումար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: