Կառավարության հունիսի 4-ի նիստի օրակարգային հարցերցի մեկը վերաբերում է բնակելի տարածքներ նվիրաբերելուն: Որոշման նախագծով առաջարկվում է կառավարությանն առընթեր «Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին իրենց ամրացված Երևանի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող քաղաքացիներին նվիրաբերելու է բնակարաններ` սեփականության իրավունքով:
Քաղաքացիների առաջ պայման է դրված, որ նրանք իրենց միջոցներով մասնակցություն ցուցաբերեն անավարտ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին՝ ընդհանուր օգտագործման գույքի բաժնային մասին համամասնորեն: