Համատիրությունները պետք է բնակիչներին հաշվարկ ներկայացնեն. փաստաբան

Համատիրությունները ոչ մի գործողություն չեն կատարում, սակայն գումար են հավաքում: Փոխանցեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Նա նշեց, որ եթե նախկինում դատարանները մերժում էին համատիրությունների հայցերը, ապա ներկայումս բավարարում են պահանջները. «Սա իրականացվում է՝ հաշվի չառնելով Սահմանադրական դատարանի մի որոշում, ըստ որի՝ համատիրությունները պետք է ապացուցեն, թե ինչ ծառայություն են մատուցել, նրանք իրավունք չունեն՝ ասել, թե քառակուսի մետրի համար որևէ գումար են հավաքում, այլ պետք է ներկայացնեն բնակիչներին հաշվարկ, որ այս տարի պատրաստվում է իրականացնել որոշ գործողություններ, ընդհանուր ժողովն էլ որոշում կայացնի, համաձայնեցվի, որից հետո էլ գումարները բաշխվեն: Մեզ մոտ համատիրության նախագահը վեր է կանգնում և ասում՝ քառակուսի մետրի համար կվճարեք այսքան կվճարեք և վերջ»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ այս գումարների հավաքագրումն ապօրինի բնույթ է կրում. «Ես ունեմ մի գործ, որով դատարանը վճիռ է կայացրել իմ վստահորդից հօգուտ համատիրության բռնագանձել 30 հազար ՀՀ դրամ, բայց համատիրությունը պետք է վճարի 50 հազար դրամ՝ որպես դատական ծախսեր: Ես զանգում եմ համատիրություն, ասում եմ՝ եկեք հաշվանց կատարենք, 50-ից հանեք 30-ը, 20 մեզ փոխանցեք, պատասխանում են՝ ոչ, դիմեք ԴԱՀԿ: Հասարակ մի հարց այս կարգավիճակում է: Մեզ մոտ այսպես է՝ բեր տեղեկանք, որ ունես տեղեկանք, ամեն հարցում նման խնդիրներ, այսինքն՝ ամենատարրական հարցում, որ նման խնդիր է առաջանում, դրանից են մարդիկ հիասթափվում»,- նշեց պարոն Կիվիրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել