7 անձի մահվան պատճառ դարձած «Կամազ»-ի վարորդը իրեն մասնակի մեղավոր ճանաչեց

Այսօր 14.30-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Կամազի» գործով դատական նիստը, որը հետաձգվել էր ամբաստանյալ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանի կողմից պետական մեղադրողի դեմ ինքբաբացարկի միջնորդության ուսումնասիրության պատճառով: Դատարանը խորհրդակցական սենյակից հետո կայացրեց որոշում միջնորդույթունը մերժելու մասին, պատճառաբանությամբ, որ միջնորդությունում չի մատնանշված ՀՀ Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված հատկանիշներից և ոչ մեկը:

Անմիջապես դրանից հետո փաստաբանն անդրադարձավ նախկինում իր կողմից ներկայացված մյուս երկու միջնորդություններին ու խնդրեց դրանք քննարկել: Դրանցից առաջինը վերաբերում էր գործով համալիր փորձաքննություն նշանակելուն, մանսավորապես դատաավտոտեխնիկական, քիմիական փորձաքննություն՝ որոշելու համար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, անիվների վնասվածության աստիճանը, նշված ճանապարհահատվածում ճանապարհային երթևեկության կանոնների ճիշտ տեղադրմանը: Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել, քանի որ ապացույցների հետազոտմանը դեռ դատարանը չի անդրադարձել:

Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր գործով ձեռք բերված որոշ ապացույցներ անօրինական ու անթույլատրելոի ճանաչելուն, այս անգամ էլ դատարանի որոշումը նույնն էր՝ միջնորդության քննությունը հետաձգվեց:

Երրորդ միջնորդույթունը վերաբերում էր գործով քաղաքացիական հայցվոր «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացված քաղ. հայցի հիմնավորման մասով հարցում է կատարվել ՀՀ Ֆինանսների նախարարություն պարզելու Գազելի օրական եկամտի չափը: Սակայն ստացել է մերժում պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է հիշյալ կազմակերպության համաձայնությունը ֆինանսական տեղեկատվության տրամադրման համար: Միջնորդությունը վերաբերում է սույն տեղեկատվության տրամադրմանը: Սույն միջնորդությունը ևս հետաձգվեց:

Դատախազ Ա. Ավետիսյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալ Մ. Վարդանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն:

Գործով ցուցմունքներ տվեցին տուժողներ Զարուհի Հովհաննիսյանը, անչափահաս Էդմոն Սիմոնյանը, տուժողի օրինական ներկայացուցիչ՝ Հրանտ Սիմոնյանը, անչափահաս տուժող՝ Հովհաննես Չախոյանի, օրինական ներկայացուցիչ՝ Անահիտ Չախոյանը: Տուժողները հավելեցին, որ պահանջելու են պատճառված վնասի հատուցում, ինչը մինչ այս չէին արել: Գործի քննությունը հետաձգվեց 2015թ. մայիսի 15-ին ժամը 12:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել