Ե՞րբ կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի. Փաստաբան

Աշխատանքային օրեսնգիրքը աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից նախատեսում է մի շարք երաշխիքներ: Եվ չնայած այս հանգամանքին, նշված իրավական ակտը գործատուին հնարավորություն է տալիս արգելել աշխատողին ներկայանալ աշխատանքի և չվճարել աշխատավարձ:

«Աշխատանքային օրենսգիրքը բավականին  բարենպաստ պայմաններ է ստեղծել աշխատողների իրավունքների իրականացման և դրանց պաշտպանության նպատակով: Միաժամանակ, օրենսդիրը՝ պահպանելով կողմերի իրավահավասարության սկզբունքը, իրավունք է վերապահել գործատուներին աշխատողին չթույլատրել կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել աշխատավարձ, եթե աշխատողը գտնվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ»,-Իրավաբան.net-ին փոխանցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Նշենք, որ եթե աշխատանքի չթույլատրելու պատճառների հետ կապված աշխատանքային պայմանագրի լուծման հիմքեր չեն առաջացել, ապա աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը լրանալուց հետո աշխատողը վերադառնում է նախկին աշխատանքին:

«Իսկ այն դեպքում, երբ գործատուն անհիմն կերպով է արգելել աշխատողին աշխատանքի ներկայանալ, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը աշխատողին իրավունք է վերապահում գործատուից պահանջելու վնասների հատուցում»,-փոխանցեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել