Այսօր ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆոմենկոն, որին ուղեկցում էր Հայաստանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչի տեղակալ Միխաիլ Չաբդարովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ մամուլի ծառայությունից:
Կողմերը իրենց գոհունակությունը հայտնեցին միգրացիայի ոլորտում առկա երկկողմ և բազմակողմ` տարածաշրջանային և արդեն ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելի վերանայման հետ կապված խնդիրները: Պարոն Ա.Ֆոմենկոն վստահեցրեց, որ վերջին շրջանում այս ուղղությամբ գրանցված դրական շարժընթացը ինչպես դրական պատասխանների թվի մեծացման, այնպես էլ դիմումների պատասխանների ժամկետների կրճատման հետ կապված, կպահպանվի:
Լուսանկարը՝ smsmta.am-ի: