Մարտի 11-ին, ժամը 19.00-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի նստելատեղերի միջնամասում, որը ավտոմեքենայի շրջադարձի ժամանակ պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1979 թ. ծնված Միշա Համբարձումյանը, գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: