Կեսգիշերային ահազանգ. ի՞նչ հայտնաբերեցին ոստիկանները րոպեներ անց

Կեսգիշերն անց ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը: Արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները, դուռը բանալիով բացելու պահին, բռնեցին և բերման ենթարկեցին 1961 թ. ծնված Հարություն Գ.-ին: Հարություն Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել