Դեսպան Սարգսյանի հայտարարագրված ունեցվածքը ԱՄՆ մեկնելուց առաջ

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպան է նշանակվել է 2014 թվականի հունիսի 26-ից՝ ՀՀ նախագահի հրամանագրով:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնել պահին Տիգրան Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 2 անհատական բնակելի տուն, հողամաս, ավտոտնակ: Այնուհետև՝ բաժնետոմս, որի արժեքը կազմում է 6.390.000 ՀՀ դրամ, 2.500.000 ՀՀ դրամ, 955.000 ԱՄՆ դոլլար:

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 47.965.001 ՀՀ դրամի չափով նյութական եկամուտ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 5.941.127 ՀՀ դրամ, տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 41.813.347 ՀՀ դրամ, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ 210.527 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ, ներկայացվել է դեսպանի կինը՝ Գոհար Սարգսյանը, ով ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 138.734 ԱՄՆ դոլլար, որը տարեվերջին դարձել է 149.875 ԱՄՆ դոլլար: Տարեվերջին Գոհար Սարգսյանը հայտարարագրել է նաև 30.000 Եվրո: Այնուհետև, տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 4.540.022 ՀՀ դրամ, իսկ վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 5.000 ԱՄՆ դոլլար:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ