ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան և նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
Նախագահի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանը ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: