Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Նելիկ Հարությունյանի կենսագրությունը:
Նելիկ Նիկողոսի Հարությունյան (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ)
Կրթությունը
1979-1989թթ. Երևանի թիվ 73 միջնակարգ դպրոց
1990-1995թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
Աշխատանք
1994-1997թթ. – ՀՀ ոստիկանության Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոյի օպերլիազոր, այնուհետև ավագ տեսուչ-թարգմանիչ
1997-1998թթ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր միջազգային կապերի գծով 1-ին կարգի մասնագետ
1998-1999թթ. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր միջազգային կապերի գծով օգնական
1999 օգոստոսի 16-ից մինչ օրս- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ
01.09.2002թ- 20.06.2004թ. Երևանի Մենեջմենթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, միջազգային հանրային իրավունք
2014թ. ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս, Քրեական գործերով իրավական օգնություն և հանցագործների հանձնում:
ՀՀ դատախազության փորձագետ ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդում, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ:
Մարդու իրավունքների բնագավառում կատարած գործունեությունը և փորձը
50-ից ավելի համաժողովների և կլոր սեղանների կազմակերպում և անցկացում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի, ԵԽ, ԵԱՀԿ և ԱՄՆ դեսպանության հետ համատեղ
1997թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ Եվրոպական կենտրոնական համալսարանում, Բուդապեշտ, Հունգարիա
2000թ. Մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ Մարդու իրավունքների Միջազգային Ակադեմիայում, Տուրկու/Աբո , Ֆինլանդիա
2004թ. Իրավապահ մարմինների գիտաուսումնական կենտրոնների զարգացումը Հայաստանում թեմայով աշխատանքային հանդիպում, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2005թ. «Կովկասյան տարածաշրջանում իրավական համագործակցության կատարելագործումը» թեմայով ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված տարածաշրջանային համաժողով Չակվի, Վրաստան
2005թ. Գլխավոր դատախազների համաշխարհային գագաթնաժողով, Դոհա, Քատար
2006թ. Ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների քննության հարցերով դասընթացներ, Հաագա, Նիդերլանդներ
2007թ. Ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների քննության հարցերով փորձագիտական հանդիպում, Օտտավա, Կանադա
2007թ. Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներ, Ժնև, Շվեյցարիա
2007թ. Որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի Հայաստանի Հանրապետության դատավորի թեկնածու մասնակցություն ընտրության համար թեկնածուների հարցազրույցին, Փարիզ, Ֆրանսիա,
2009թ. Եվրոպայի դատավորների և դատախազների համաժողով, Բորդո, Ֆրանսիա
2009թ. Եվրոպայի գլխավոր դատախազների խորհրդատվական խորհրդի նիստ, Լյուբլյանա, Սլովենիա
2010թ. Դատախազների միջազգային 13-րդ ֆորում, Բուխարեստ, Ռումինիա
2010թ. Խոշտանգումների դեմ պայքարում կանխարգելիչ ազգային մեխանիզմների հարցերով արևելաեվրոպական ԵԱՀԿ և ԵԽ համատեղ կոնֆերանս, Օդեսա, Ուկրաինա
2011թ. Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի աշխատանքային հանդիպում, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2011թ. դատախազների Միջազգային Ասոցիացիայի 16-րդ ամենամյա հանդիպում, Սեուլ, Հարավային Կորեա
2011թ. ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով IVLP ծրագիր, Վաշինգտոն, ԱՄՆ
2011թ. Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի աշխատանքային հանդիպում, Հռոմ, Իտալիա
2012թ.ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին համաձայն ՀՀ ազգային զեկույցի պաշտպանություն, Ժնև, Շվեյցարիա
2012թ. Եվրոպայի Դատախազների խորհրդատվական Խորհրդի հերթական նիստ, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2012թ. ԱՄՆ ՀԴԲ հետ իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման հարցերով քննարկումներ, Թբիլիսի, Վրաստան
2013թ. Եվրոպայի Դատախազների խորհրդատվական Խորհրդի աշխատանքային խմբի հանդիպում, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2013թ. Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի հանդիպում, Բրյուսել, Բելգիայի Թագավորություն
2013թ. Եվրոպայի Դատախազների խորհրդատվական Խորհրդի աշխատանքային խմբի հանդիպում, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2014թ. Եվրոպայի Դատախազների խորհրդատվական Խորհրդի աշխատանքային խմբի հանդիպում, Փարիզ, Ֆրանսիա
ՀՀ գլխավոր դատախազության «Օրինականության» պարբերականի և գիտաուսումնական կենտրոնի հիմնադրում:
Լեզուներ`
Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Կարդացեք նաև`
Դավիթ Հակոբյանի կենսագրությունը
Լիզա Գրիգորյանի կենսագրությունը
Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը
Արայիկ Մելքումյանի կենսագրությունը
Նորա Կարապետյանի կենսագրությունը
Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը