Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Կարինե Մինասյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է որոշման։
Լուսանկարը՝ armenpress.am-ի