Iravaban.net-ի տեղեկություներով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին այս պահին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։
Ավելի վաղ Iravaban.net–ը գրել էր, որ Շենգավիթի դատարանի մոտից ԱԱԾ-ն անհայտ ուղղությամբ տարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
Iravaban.net-ի տեղեկություններով պատճառը Կոչուբաևի այսօրվա կոշտ գրառումն է եղել: