Քիչ առաջ Շենգավիթի դատարանի մոտից ԱԱԾ-ն անհայտ ուղղությամբ տարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Տեղեկությունը Iravaban.net-ի զրույցում հաստատել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Ներկայումս գործընկեր փաստաբանները փորձում են գտնել նրա գտնվելու վայրն ու հստակեցնել, թե արդյո՞ք կա հարուցված քրեական վարույթ։
Iravaban.net-ի տեղեկություններով պատճառը Կոչուբաևի այսօրվա կոշտ գրառումն է եղել: