Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ հարցերի անդրադարձել է եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։ Հարցին, թե արդյոք այս գործողությունները կապ ունե՞ն խաղաղության գործընթացի հետ, պատասխանեց,-«Հայ առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել և հեռացել։ Դրանից հետո եկեղեցին չի փլուզվել։ Նախկինում անգամ դեպքեր են եղել, երբ եպիսկոպոսն է պատասխանատվության ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»։ Հավելեց, որ ՀՀ-ում եկեղեցու հետ տեղի ունեցող գործընթացները կապ չունեն ո՛չ խաղաղության գործընթացի, ո՛չ էլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների հետ։
Նշեց նաև, որ բացառում է որ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից, և որ ՀՀ-ում չկա մեկ պաշտոնյա, ով պատրաստ կլինի ապօրինի հրամաններ կատարել։
Հարց հնչեց նաև արված հայտարարություններին հաջորդող ոստիկանական և հատուկ քննչական գորխողությունների հետ կապված։ Վարչապետը նշեց, որ իրավասու չէ բոլորին հրահանգներ տալ, իսկ հոգևորականներին բերման ենթարկելու հետ կապված նշեց,-«լուրերն եմ նայել և իմացել եմ որ հաղորդում է եղել հանցագործության մասին»։