Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է,- «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Արամ Գրիգորյանին հետ կանչել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Արամ Գրիգորյանը հետ է կանչվել Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

