ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի ստորագրած N 924-Ա որոշմամբ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանը մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը համատեղության կարգով նշանակվել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Որոշման հիմքում դրված է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը։
Նստավայրը կլինի Բրյուսել քաղաքը (Բելգիայի Թագավորություն)։