Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր հինգ գործիչ՝ իշխանության տապալման կոչերի մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ընդդիմադիր գործիչների ձերբակալության մասին։ Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջման և իշխանության տապալման կոչեր տարածելու մեջ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է վրացական ԶԼՄ-ներից։

Նախարարության տեղեկացմամբ՝ ձերբակալվածներն են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն։

Ըստ ՆԳՆ հաղորդագրության, քննությունը շարունակվում է և գործող օրենսդրությամբ՝ մեղադրանք հաստատվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել