Վիետնամում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է շրջել․ տասնյակ զոհեր կան

Առնվազն 34 մարդ զոհվել է, և մի քանիսը դեռ համարվում են անհետ կորած, երբ Վիետնամում, փոթորկային եղանակի ժամանակ, շրջվել է զբոսաշրջային զբոսանավը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատահարը տեղի է ունեցել Հալոնգի ծոցում՝ երկրի հյուսիսում, որը զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայր է, Հանոյից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա։

Նախնական տվյալներով՝ ուղևորների մեծ մասը վիետնամցիներ են եղել, որոնք եկել էին մայրաքաղաքից։

Փրկարարների խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները խոչընդոտվում են, քանի որ հորդառատ անձրև է տեղում, սակայն արդեն հաջողվել է ջրից դուրս բերել 11 մարդու։

Ինչպես նշված է Վիետնամի սահմանապահ ծառայության և նավատորմի հայտարարությունում, Wonder Seas նավը, որի վրա եղել է 53 մարդ, շրջվել է հանկարծակի փոթորկային քամուց հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել