Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են․ Ալիև

Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե Երևանը շարունակի փակ պահել «Զանգեզուրի միջանցքը», ապա վտանգում է հայտնվել ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, և տարանցիկ ճանապարհներ ավելի շահավետ ուղղություն են դառնում։

Նա հավելել է, որ հաջորդ տարվա գարնանն Ադրբեջանը կավարտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսված երկաթուղու իր հատվածի շինարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել