Իրանում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը վերահսկողության տակ է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը։

«Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերը ներկայումս աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Tasnim-ի փոխանցմամբ՝ նավթավերամշակման գործարանում արտադրությունը շարունակվում է առանց ընդհատումների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել