Երբ լույս աշխարհ է եկել իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոն, մանկաբարձը նրան համարել է մահացած:
Ապագա նկարչին փրկել է իր մոտ ազգականներից մեկը՝ ծխախոտի ծուխը փչելով երեխայի վրա: Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է լաց լինել: Կարելի է ասել՝ տվյալ դեպքում ծխախոտը փրկեց երեխայի կյանքը:
Սակայն նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում ծխելն արգելվում է:
Պաբլո Պիկասոյի կյանքից հուզիչ է այն փաստը, որ նա իր կյանքի դժվարին և ծանր պահերին այրել է իր նկարները՝ ինչ-որ մի կերպ տաքանալու համար:
Հարությունյան Զարուհի
Իրավաբան.net