3,800,000 դրամ, 3,000 եվրո․ Աննա Մկրտչյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Iravaban.net-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Անշարժ գույք

Աննա Մկրտչյանը հայտարարագրել է 5 հողամաս՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանցից մեկը գտնվում է Երևանում, չորսը՝ Քասախում։

Քասախում ունի նաև 1 անշարժ գույք՝ համատեղ սեփականության իրավունքով։

Տրանսպորտի միջոց

Հայտարարագրված է 2012 թվականին թողարկված Kia մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել 2021 թվականին։

Կանխիկ դրամ

Պատգամավորը ներկայացրել է 2,000,000 դրամ և 3,000 եվրո կանխիկ գումար, որոնք տարվա վերջում կազմել են համապատասխանաբար  3,800,000 դրամ և 3,000 եվրոն փոփոխության չի ենթարկվել։

Հաշվետու տարվա եկամուտներ

ՊԵԿ-ից եկամուտ է ստացել 2,140,948 դրամի չափով։

Ազգային ժողովից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ 9,048,238 դրամի չափով։

Աննա Մկրտչյանի եկամուտները կազմել են 11,189,186 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 28,939,650 դրամ։ Պատգամավորը հիփոթեքով անշարժ գույք է ձեռք բերել Երևանում։
Վարկի մարմանն ուղղված վճարումներ
Վարկի մարմանն ուղղված վճարումների գումարը  կազմել է 3,083,777 դրամ։
Նշենք, որ Աննա Մկրտչյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել