Սեպտեմբերի 7-8-ի գիշերը Երկրի բնակիչներն ականատես կլինեն Լուսնի լրիվ խավարման։ Այն տեսանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերից․ հայտնում են Բյուրական աստղադիտարանից։
Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:28-ին։
Լուսինն ամբողջությամբ կծածկվի Երկրի ստվերով 21:30-ին և խավարումն իր գագաթնակետին կհասնի 22:11-ին։ Այն ամբողջությամբ կավարտվի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 00:55-ին։
Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են այնպես, որ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում՝ ամբրայում։ Այդ ժամանակ Արեգակի լույսն անցնում է Երկրի մթնոլորտի առավել հաստ շերտերով և, հասնելով Լուսինին, վերջինիս հաղորդում է կարմրա-նարնջագույն երանգ։