Ժամը 14։43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։