«Երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, ես հեռախոսազրույց կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի թեմաները կլինեն «կոտորածի» դադարեցումը, որը շաբաթական միջինում խլում է ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվորների կյանք, և առևտրային հարցերը։
Այնուհետև ես կխոսեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, իսկ հետո նախագահ Զելենսկու հետ միասին կխոսեմ ՆԱՏՕ-ի տարբեր ներկայացուցիչների հետ։ Հուսով եմ՝ սա արդյունավետ օր կլինի, կկնքվի հրադադար, և այս շատ դաժան պատերազմը, պատերազմ, որը երբեք չպետք է սկսվեր, կավարտվի։ «Աստված օրհնի մեզ բոլորիս»,-գրել է ԱՄՆ նաժագահ Դոնալդ Թրամփը։