Քննիչի պատճառով քաղաքացին գրեթե 1.5 տարի զրկված է եղել իր հեռախոսից

Հունվարի 14-ին քաղաքացի Կիմա Կակոյանը բաց նամակ էր ուղարկել Իրավաբան.net կայքին՝ հայտնելով քննիչի ապօրինությունների մասին:

Ըստ քաղաքացու՝ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության քննիչ Լեռնիկ Ստեփանյանը՝ նախաքննության ժամանակ՝ 07.06.2012թ. վերցրել է Կիմա Կակոյանի որդու՝Հակոբ Նազարյանի բջջային հեռախոսը և մինչ օրս չի վերադարձվել:

Կնոջ նամակին պարզաբանում էր ներկայացրել նաև ՀՀ ոստիկանությունը:

Խնդրի առնչությամբ՝ Իրավաբան.net-ը հարցում էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` հասկանալու համար, թե ո՞րն է եղել պատճառը, որ քննիչը նախաքննության ավարտից հետո հեռախոսը չի վերադարձրել քաղաքացուն:

Ի պատասխան մեր էլեկտրոնային հարցմանը՝ ՀՔԾ-ի լրատվության բաժնի պետ Միքայել Ահարոնյանը հայտնել է. քաղաքացի Կիմա Կակոյանը ո´չ իր դիմումում, ո´չ էլ ՀՀհատուկ քննչական ծառայությունում տված բացատրություններում տեղեկություններ չի հայտնել իր որդու` Հակոբ Նազարյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքիՇենգավիթի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իր բնակարան այցելած քննիչ Լեռնիկ Ստեփանյանի կողմից որդու բջջային հեռախոսըվերցնելու և չվերադարձնելու մասին, ուստի հիշյալ հանգամանքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վարույթ չի իրականացվել:

«Այնուամենայնիվ, Ձեր հարցման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` նաև հիշյալհանգամանքը պարզելու ուղղությամբ»,- ասված է պատասխանում:

Օրեր անց Կիմա Կակոյանն Իրավաբան.net-ին է ուղարկում ևս մեկ բաց նամակ, որով այս անգամ շնորհակալություն է հայտնում ՀՔԾ-ի պետ Վահրամ Շահինյանին:

«Ձեր օպերատիվ գործունեության և խստապահանջության շնորհիվ է, որ քննիչ Հակոբյանը բացահայտեց Շենգավիթ համայնքի քննիչ՝ Լեռնիկ Ստեփանյանի արարքներիցմեկը՝ տղայիս հեռախոսի հափշտակությունը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և քննիչ Է. Հակոբյանին»:

Քննիչ Էդ. Հակոբյանը Իրավաբան.net-ի կողմից բարձրացված հարցին ի պատասխան գրավոր տեղեկացրել է.

«2014 թվականի հունվարի 21-ին ստացված Ձեր գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շենգավիթի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Լեռնիկ Ստեփանյանը Կիմա Կակոյանի որդու՝ Հակոբ Նազարյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսը չի վերադարձվել, դատարան չի ուղարկել: Նյութերով նրա նկատմամբ 2014 թվականի հունվարի 31-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ արարքում պաշտոնական անփութության հանցակազմի բացակայության պատճառաբանությմաբ»:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել