Իրավունքի նվաճման երթը մեկնարկեց

Կրթության և գիտության նախարարության շենքի մոտից մեկնարկել է իրավունքի նվաճման երթը: «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Ըստ նրանց` սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ են անում բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:

Երթը մեկնարկելու է Հանրապետության փողոցից հետևյալ երթուղով` Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – ՊԵԿ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել