«Միշտ է ասել՝ եթե ընկնեմ գերի, նռնակը կքաշեմ, այդպես էլ արեց»․ Տիգրան Բաբիկյանը զոհվել է Ջերմուկում

Բարության և ազնվության չափանիշ է եղել Տիգրանը։ Տիգրան Բաբիկյանը ծառայել է Ջերմուկում։ 2022-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով է զոհվել։

«Ուրիշ մտածելակերպ ուներ, սրտացավ եղբայր էր, ծնողասեր էր, շատ էր սիրում բնությունը, ընկերասեր էր»,-այսպես են հիշում ու նկարագրում Տիգրանին իր հարազատները։

Նրա նպատակն է եղել զորացրվելուց հետո աշխատել, որ հայրը չաշխատի․ «Ամեն ինչ անելու եմ, ամեն ինչով ապահովելու եմ, որ հերս ոչ մի բանից չնեղվի, ոչ մի բանի կարիք չունենա», պատմում է ընկերը։

«44-օրյա պատերազմը երբ սկսվեց, ինքը շատ էր նեղվել, ասում էր՝ գնանք, տղերքի մոտ լինենք։ Շատ հեռուն էր մտածում։ 2022 թվականին, երբ պատերազմը սկսվեց, գիշերը զանգեց, ասաց՝ «դուխդ չքցես, սաղ լավ ա, սաղ լավ ա լինելու, ես էլ ոչ մի բանից տեղյակ չէի»,-ասում է ընկերը։

Ծառայակից ընկերը հիշում է, որ թշնամու առաջին հարվածը եղել է այն դիրքին, որտեղ եղել է Տիգրանը։ 

«Շրջափակման մեջ են ընկել։ Անընդհատ փորձում էի կապի դուրս գալ։ Գիշերը գրել եմ, 9 օր հետո իմացանք, որ իրենց դիրքից մարդ չի մնացել»,-ասում է ընկերը։

Ընկերներից մեկն էլ նշում է, որ իրենց տեղեկացրել են, որ ամենավերջինը զոհվել է Տիգրանը՝ նռնակը քաշելով․ «Միշտ ասում էր՝ եթե ընկնեմ գերի, նռնակը կքաշեմ»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել