Արամայիս Գևորգյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, Արամայիսը, հաշվի չառնելով իր տարիքը նորից կամավորագրվեց։ Կինն այս անգամ դեմ է եղել, բայց ոչինչ ու ոչ ոք նրան կանգնեցնել չի կարողացել։
Կինը՝ Գոհար Հարությունյանը Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասում է, որ ամուսինը հայրենիքին նվիրված է եղել, Արցախի ամեն անկյուն, քար ու թուփ ճանաչել է։
«Ինքը կռիվներին մասնակցել է, միշտ գնացել է Արցախ։ Սեպտեմբերի 27-ին Արագածում էր, Արցախից իր ընկերներն են զանգել, ասել, որ պատերազմ է, ասել է՝ ես գալիս եմ, ձեր հետ եմ։ Փոքր տղայիս ծանուցում էր եկել, նա էլ գնաց, ամուսինս էլ գնաց, ասացի՝ մեզ թողում եք գնաք, ասաց՝ բա ո՞վ գնա, ես բոլորի տեղը կգնամ»,-ամուսնու խոսքերն է հիշում տիկին Գոհարը։
Մեծ տղան՝ Սարգիս Գևորգյանը պատմում է, որ հայրը ընկերների հետ «Ամբերդ» ջոկատով սեպտեմբերի 28-ին մեկնել են Արցախ։
«Արդեն մեզ համար սովորական էր իր գնալը, բայց այս վերջինը չէի թողում։ Վերջին անգամ հոկտեմբերի 12-ին է խոսել մեզ հետ։ Մեծ տղայիս հետ է խոսել, ասել է՝ լավ մնացեք։ Նվիրյալ էր հայրենիքի։ Վերջում, որ խոսում էինք, ասում էի՝ թողեք հետ եկեք, հեռուստացույցով տեսնում էինք՝ ինչ է կատարվում, ասաց՝ հետ գալ չկա, մինչև վերջ գնալու ենք»,-պատմում է կինը։
6 ամիս չեն գտե Արամայիսի մարմինըլ, ապա ԴՆԹ-ի միջոցով հաստատվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։