ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի

ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների զոհերի թիվը հասել է առնվազն 32-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իրավապահներին և իշխանություններին։

«Հրեշավոր փոթորիկը, որի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, մոլեգնել է Միացյալ Նահանգների կենտրոնական և հարավային շրջաններում»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ, որը վկայակոչում է իրավապահ մարմիններին և իշխանություններին: Ըստ աղբյուրի՝ տորնադոներն ու փոթորիկները, որոնք հարվածել են Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներին, սպառնում են մոտավորապես 138 միլիոն մարդու:

Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն իսկ հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը։ Նշված տարածքներում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ։ Տարերքներից արդեն տուժած տարածքներում գրանցվել են բնակելի շենքերի ու շինությունների լայնածավալ ավերածություններ, էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի քան երեք հարյուր հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել