Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է մայիսի 9-ին հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին մասնակցելու հրավերը, հայտնում է TACC-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտնում են Կառավարությունից։
Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։