Եվրամիությունը ողջունել է Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ճանապարհը հարթելու համար

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։

Մենք ողջունում ենք երկու կողմերին վերջին մի քանի տարիներին այս ուղղությամբ կատարած հաստատակամ աշխատանքի համար ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնականացման համար։ Այս հայտարարությունները որոշիչ են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության ճանապարհին։ Կարևոր է այս իմպուլսը պահպանելը և գործընթացի սահուն ավարտն ապահովելը՝ երկու կողմից նույն հեռատես և փոխզիջումային մոտեցումների հիման վրա։

Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է հավելյալ աջակցություն տրամադրել, եթե կողմերը դրա համար դիմեն»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ գրի մասին համարյա ամեն ինչ գիտեն մարդիկ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել