Էրդողանը չորեքշաբթի օրը Թուրքիայում սուգ է հայտարարել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով, որը խլել է 66 մարդու կյանք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը սկսվել է հունվարի 21-ի գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու գավառում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում։
Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 237 հյուր։ Նշվում է, որ հյուրանոցի շենքը փայտյա է եղել, ինչի պատճառով էլ կրակն արագ տարածվել է։