Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել է 4.7 բալ ուժգնությամբ ու 12.85 խորությամբ երկրաշարժ։ Գրում է Ermenihaber.am-ը։
Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 12:02-ին։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարկել, որտեղ երևում է թե մարդիկ ինչպես են խուճապի մատնված փախչում։
Հրապարակված տեսանյութում մեկում քաղաքացիները մզկիթում նամազ (իսլամական աղոթք) էին անում, երբ տեղի է ունենում երկրաշարժը։ Տեսախցիկներն արձանագրել են, թե մարդիկ ինչպես են աղոթքը թողնում կիսատ և խուճապահար փախչում։