ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին: Ժամանակավոր հրադադարը կգործի մայիսի 7-ից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր:
«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են: Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այդ օրինակին»,-ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:
Կրեմլը հայտարարել է, որ ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում ռուսական զորքերը «համարժեք պատասխան կտան»։
«Ռուսական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է հայտարարության մեջ։