Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում Մարմարիկ բնակավայրում, Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 139 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարազատներն ու փրկարարները մայիսի 4-ից փնտրում են 2-ամյա Տիգրանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել