ԱԺ–ն չի քննի Անդրանիկ Քոչարյանի վարքը. էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը մերժվեց 28 կողմ,  47 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նախագծով ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` Քոչարյանի վարքի վերաբերյալ տալու եզրակացություն և հետագայում բացառելու նման վարքագծի կրկնությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել