«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է իր ներդրումային ծրագիրը Երեւանի կենտրոնում

Էլեկտրամատակարարման ցանցի արդիականացմանն ուղղված ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցի մի հատվածում այս պահին մալուխագծերի փոխարինում է իրականացվում: Աշխատանքների ավարտից հետո ՀԷՑ-ի կողմից նույնությամբ կվերականգնվեն ասֆալտապատման և սալիկապատման ենթակա բոլոր հատվածները։

Ծրագիրն իրականացվում է բացառապես Ընկերության միջոցներով, առանց քաղաքապետարանի կամ պետական այլ կառույցի ֆինանսական մասնակցության:

Այս օրերին աշխատանքները կշարունակվեն նաև Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների այլ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել