Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ 4 անձ կալանավորվել է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ա.-ն և Ա.Մ.-ն փորձել են ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված թմրամիջոցներից 95,43 գրամ «Մարիխուանա» տեսակի և 96,43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները, սակայն ճանապարհին ձերբակալվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:

Նույն օրը Ա.Կ.-ն և Մ.Օ.-ն Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով՝ 4,3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են:

Ա.Կ.ի և Մ.Օ.ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներիհոգեմետ (հոգեներգործուննյութերիդրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը), Գ.Ա.ի և Ա.Մ.ի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներիհոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

4 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

9 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել