Երկրաշարժը թուրքական մզկիթում խուճապ է առաջացրել

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ  Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել է 4.7 բալ ուժգնությամբ ու 12.85 խորությամբ երկրաշարժ։ Գրում է Ermenihaber.am-ը։

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 12:02-ին։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարկել, որտեղ երևում է թե մարդիկ ինչպես են խուճապի մատնված փախչում։

Հրապարակված տեսանյութում մեկում քաղաքացիները մզկիթում նամազ (իսլամական աղոթք) էին անում, երբ տեղի է ունենում երկրաշարժը։ Տեսախցիկներն արձանագրել են, թե մարդիկ ինչպես են աղոթքը թողնում կիսատ և խուճապահար փախչում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել