«Չնայած Հայաստանի կողմից Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված» տարածքի 20 տոկոսի գրեթե երեսուն տարի «օկուպացմանը», և մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների վտարմանը իրենց «նախնիների հողերից», մենք կարողացանք կառուցել ուժեղ երկիր, ապահովել տնտեսություն և հետամուտ լինել անկախության»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին Բաքվում հայտարարել է Ալիևը։
«Չորս տարի առաջ մենք նշեցինք պատմական հաղթանակը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում։ Մեկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, որոնք թղթի վրա մնացին 30 տարի։ Մենք ինքներս ենք իրականացրել այդ բանաձեւերը։ Մենք վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը և վերջ դրեցինք «հայկական օկուպացիային»»,- իրականությունը խեղաթյուրել է Ադրբեջանի նախագահը։