Նշանակվեց Հայաստանի 3-րդ հանրապետության 11-րդ Արդարադատության նախարարը

Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար։

Հրամանագիրն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում:

2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։

2012-2014թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2014-2018թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, ասպիրանտուրա։

2016-2017թթ. – ուսանել է ՀՀ փաստաբանական դպրոցում։

06.11.2012-02.05.2013թթ. և 30.10.2013-07.04.2014թթ. – «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության փորձնակ,

08.04.2014-31.03.2015թթ. – «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան,

2014-2015 թթ. – «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ իրավաբանական ընկերության գործընկեր,

03.04.2015-25.06.2018թթ. – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ,

25.06.2018-01.03.2019թթ. – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ,

01.03.2019-17.07.2019թթ. – Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ,

17.07.2019-31.08.2020թթ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2020թ․սեպտեմբերի 1-ին Ս. Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:

2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում,

2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում:

Հիշեցնենք՝ Գալյանին այս պաշտոնում նշանակելու մասին որոշումը կայացվել է ՔՊ վարչության նիստում։

2020 թվականի սեպտեմբերի 1-ից նա զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Այնուհետև նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։

Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել