Իրանի նախագահը սպառնացել է  «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը

Իրանի նախագահը սպառնացել է  «մտածված պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։

«Իրանի երեխաներն իրենց կյանքը զոհաբերեցին իրենց հայրենիքը պաշտպանելու համար։ Ցավակցում եմ բանակի քաջարի զինվորների ընտանիքներին և հերոս ժողովրդին։ Իրանի թշնամիները պետք է իմանան, որ այս խիզախ ժողովուրդը պաշտպանում է իր հողը և ցանկացած հիմարության կպատասխանի կշռադատված ու մտածված»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Իրանը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանը «սխալ չի անի»՝ շարունակելով էսկալացիան, և որ Իսրայելի հարվածները վերջ դրեցին փոխհրաձգությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել