Հարություն Վրեժի Ռաֆայելյանը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և անմահացել։
32-ամյա Ռաֆայելը շատ նպատակներ ուներ, որոնք պետք է կատարեր փոքր եղբոր՝ Արթուրի հետ։ «Երազանք էր իր հետ շփվելը»,- ասում է Արթուրն ու –Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում, թե ինչ պլաններ ունեին։
«Ոչ ոքի հանդեպ երբեք վատ տրամադրված չի եղել, նույնիսկ մարդկանց, որոնք արժանի չէին լավ վերաբերմունքի։ Ինչքան էլ որ կռվում էինք, դրանից ավել սիրում էինք իրար։ Շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Փոքր տարիքից իրար հետ աշխատել ենք։ Մեր սեփական բիզնեսն էինք ուզում ունենալ։ Հարութը շատ լավ էր սովորել։ Հիմա, որ լիներ, հաստատ կլիներ՝ ինչ ուզում էինք»,-ասում է Արթուրը։
Հայրը՝ Վրեժ Բոզոյանը, պատմում է, որ որդին բանակում էլ շատ լավ է ծառայել, ավագ սերժանտ է եղել։ Որդուն նկարագրելիս ասում է, որ շատ առաքինի տղա է եղել։
«Ինքը դուրս էր եկել, պետք է գնար աշխատանքի, հետո հետ եկավ, եկավ տուն։ Հարցրեցի՝ ինչի՞ ես եկել, ասաց՝ պահանջեցի, որ չգնա, բայց չլսեց, վերցրեց զինգրքույկը ու շտապ մեկնեց դեպի զինկոմ։ Հետ պահելն անհնար էր»,-ասում է հայրը։
«Ուրախ դեմքով ասաց՝ ախպերս, գնացի, ամեն ինչ լավ է լինելու»,-հիշում է Արթուրն ու ասում, որ եղբոր հետ վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 6-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։