Տուգանք՝ օդանավից լուսանկարելու, վտանգավոր նյութեր փոխադրելու, հրամանատարի կարգադրությունները չկատարելու դեպքում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հստակ սահմանվում է՝ ինչ տուգանք է նշանակվում քաղաքացիների նկատմամբ՝ օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելու համար։

Օրեսնգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝

  • Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

119-րդ հոդվածի համաձայն՝ օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 դրամի չափով:

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել