Կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու ուղղությամբ

Դերասան Արմեն Ջիգարխանյանի որդեգրած տղան՝ Ստեփանը, հրազենային վնասվածք է ստացել Լաս Վեգասի կենտրոնում։

58-ամյա Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ վերադառնում էր տուն և հայտնվել է տեղի ավազակախմբերից մեկի թիրախում։ Փամփուշտներից մեկը դիպել է նրա գլխին, սակայն լուրջ վնասվածքներ չկան։ Ստեփանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» ասել է, որ չգիտի` ինչով չի գոհացրել նրանց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել